ՈւԵՖԱ-ն հրապարակել է նախորդ մրցաշրջանի արդյունքներով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը:
Լավագույն եռյակում ընդգրկվել են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով տեղափոխվել է «Յուվենտուս» և «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահը:
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հաղթողի անունը հրապարակվելու է օգոստոսի 30-ին:
Նույն օրը կայանալու է Չեմպիոնների լիգայի 2018-2019թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը:
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Լուկա Մոդրիչը և Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալի» կազմում դարձել են Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: Սալահը «Լիվերպուլի» կազմում հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ Պրեմիեր լիգայում եգիպտացու թիմը եզրափակել է լավագույն քառյակը: