Այս ամռանը շոգի պատճառով ավելի քան 80 հազար մարդ է ուղարկվել հիվանդանոցներ, նաև 144 մարդ է մահացել ապրիլի 30-ից հետո ընկած ժամանակահատվածում:
Այդ մասին հայտնել է Ճապոնիայի հրշեջ պահպանության ծառայությունը, որի տնօրինության տակ է գտնվում նաև երկրում շտապ օգնության ծառայությունը:
Ընդամենը գրեթե 4 ամսում հիվանդանոցներ է տեղափոխվել 82 հազար մարդ, ինչը ռեկորդային թիվ է Ճապոնիայի համար: Միայն անցյալ շաբաթ՝ օգոստոսի 13-ից մինչև 19-ը, հիվանդանոցներում է հայտնվել 3 669 մարդ: