
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ կար մարդ միտինգին. կարևո՞ր է, թե՞ չէ: Մասամբ կարևոր է, հենց այս անցումային ժամանակահատվածում: Բայց այն մարդիկ, ովքեր պնդում են, որ մարդիկ շատ էին ու հրճվում, հավասարապես և նրանք, ովքեր պնդում են, որ մարդիկ քիչ էին ու հրճվում, թող տաբերեն ՀՀԿ-ԲՀԿ համերգներն ու հիշեն. կարևորը մարմինը չի մի ֆիզիկական տեղում, կարևորը միտքն է իր տրամադրվածության մեջ. ասենք, երբեք հնարավոր չէ հաշվել մարդկանց, որ տանը նստած հեղափոխությանը կողմ են, և նրանց, ով հրապարակ է եկել թամաշայի, հաշվելու, քաղաք իջնելու նպատակով: Հնարավոր չէ վերլուծել, թե ինչ կմտածեն այդ մարդիկ երեք ամիս հետո: Միտինգով սոցիոլոգիա մի արեք. պատերազմով է արվում սոցիոլոգիան, մարտադաշտով և աշխատանքով…»: