Լիսաբոնի համալսարանը հայոց լեզվի դասընթացներ անցկացնելու մասին հայտարարություն է տարածել:
Մեկնարկը՝ 2018-ի սեպտեմբերից:
Ծրագիրը կյանքի է կոչվել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի միջոցներով: Դասընթացների տևողությունը 2 սեմեստր է:
«Նպատակը, ոչ թե ևս մեկ լեզվի ուսուցումն է, այլ հնագույն քաղաքակրթության մշակույթին ծանոթանալը»,- ասել է Լիսաբոնի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Միգել Թամենը: Դասընթացներն անցկացնելու է «Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության» անդամ Լիա Խաչիկյանը:
Նա Հայաստանից Պորտուգալիա է տեղափոխվել 2014-ին:
rusarminfo.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը