Հռոմի պապը հանդիպում կունենա մանկապիղծ հոգեւորականների զոհերի հետ. Reuters
Advertisement 1000 x 90

Հռոմի պապը հանդիպում կունենա մանկապիղծ հոգեւորականների զոհերի հետ. Reuters

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մանկապիղծ հոգեւորականների գործողություններից տուժած մարդկանց հետ հանդիպում կունենա Իռլանդիա կատարելիք իր այցի ընթացքում, որտեղ նա օգոստոսի 25-ին եւ 26-ին մասնակցելու Է Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերկի հայտարարությունը:

Վատիկանի մամուլի ծառայության ղեկավարը հավելել Է, որ մանկության եւ պատանեկության տարիներին մանկապիղծ հոգեւորականներից տուժած մարդկանց հետ քահանայապետի հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը կտարածվի այն բանից հետո, երբ հանդիպումը կավարտվի: Ֆրանցիսկոս պապի զրուցակիցներն իրենք կորոշեն, թե մամուլի ներկայացուցիչների հետ կհանդիպեն արդյոք իր հետ զրույցից հետո, հավելել Է Բերկը:

Օգոստոսի 20-ին Ֆրանցիսկոս պապը նամակով դիմել Է բոլոր կաթոլիկներին, որում նրանց հորդորել Է մերկացնել մանկապիղծ հոգեւորականներին, եւ հավաստիացրել Է, որ եկեղեցին այլեւս թույլ չի տա նրանց հանցագործությունների պարտակչություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: