«Զիմնյայա վիշնյա» նախկին առեւտրական կենտրոնի մոտ հուշաքար են տեղադրել
Advertisement 1000 x 90

«Զիմնյայա վիշնյա» նախկին առեւտրական կենտրոնի մոտ հուշաքար են տեղադրել

Ռուսաստանի Կեմերովո քաղաքի կենտրոնում հուշաքար Է կանգնեցվել ժողովրդական հուշահամալիրի տեղում, որը «Զիմնյայա վիշնյա» առետրաժամանցային կենտրոնի շենքի մոտ հայտվնել Էր ողբերգական հրդեհից հետո առաջին օրերին:

Այդ մասին հայտնել Է քաղաքային վարչակազմի ներկայացուցիչը: «Զիմնյայա վիշնյայի» ողբերգության զոհերի հիշատակի տարերային հուշահամալիրի վայրում տեղադրել են հուշաքար: Այդ վայրում շարունակվում են բարեկարգման աշխատանքները»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, օգոստոսի 21-ին ավարտվել Է «Զիմնյայա վիշնյա» նախկին առեւտրաժամանցային համալիրի վերգետնյա մասի ապամոնտաժումը, որտեղ մարտ ամսին բռնկած հրդեհից զոհվեց 60 մարդ: Ներկայում տեղում շարունակվում են մետաղական կառուցվածքների դուրսբերումն ու պահեստավորումը: Իշխանությունները հայտնել են, որ քանդված առեւտրական կենտրոնի տեղում որոշվել Է ստեղծել հուշապուրակ: Դրա տարրերից մեկը կդառնա հիշատակի արտ-օբյեկտը՝ մետաղյա բալենին, որը կկռեն ուրալցի դարբինները:



Նման նյութեր