7 նշան, որոնք առաջանում են վիտամին D-ի պակասի պատճառով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

7 նշան, որոնք առաջանում են վիտամին D-ի պակասի պատճառով

ԱՄՆ-ի բնակչության գրեթե կեսը տառապում է վիտամին D-ի պակասով, շատերը նույնիսկ չգիտեն վիտամին D-ի պակասը նախանշող նշանների մասին: Վիտամին D-ի բավարար քանակը 80%-ով նվազեցնում է կրծքագեղձի, հաստ աղիի, շագանակագեղձի քաղցկեղի և այլ հիվանդությունների առաջացման ռիսկը:

Նախքան այդ ծանր հիվանդությունների զարգանալը, գոյություն ունեն ֆիզիկական ախտանշաններ, որոնք կարող են ազդանշան տալ, որ դուք կարիք ունեք կարգավորելու ձեր արյան բաղադրության մեջ վիտամին D-ի քանակը:

nm-vitamin-d-feature

Վիտամին D-ի պակասից առաջացող ամենատարածված ախտանիշերը.

Եթե այս ախտանիշերը ձեզ ցանոթ են, ապա վիտամին D-ի քանակը ձեր օրգանիզմում ցածր է.

Քրտնած գլուխ:

Եթե ձեր գլուխն առանց որևէ պատճառի հաճախ է քրտնում, ապա դա վիտամին D-ի պակասի ամենատարածված նշաններից է: Մանկաբույժները հենց այս նշանով կարող են նորածնի մոտ նկատել՝ վիտամին D-ի պակաս կա՞, թե՞ ոչ:

Հոգնածության զգացում:

Մշտական հոգնածությունը, որն առանց պատճառի է առաջանում՝ վիտամին D-ի պակասի շատ կարևոր նշան է համարվում: Նրանք, ովքեր ունեն քրոնիկ հոգնածության համախտանիշ, իրենց օրգանիզմում վիտամին D-ի պարունակությունը շատ քիչ է:

Ընկճվածության զգացողություն:

Հետազոտությունները ցույց են տվել, որ շատ մարդկանց մոտ նկատվող թեթև ընկճվածությունը վիտամին D-ի պակասի արդյունքում է առաջանում: Նորմալացնելով վիտամին D-ի պարունակությունը, կանցնի ընկճվածության զգացողությունը:

Մկանային թուլություն:

Հարվարդի համալսարանի ուսումնասիրողները պարզել են, որ հատկապես 60-ն անց մարդկանց մոտ վիտամին D-ի պակասը կարող է առաջացնել մկանային թուլություն: Սակայն 3 ամիս շարունակ D3 չափաբաժին ստանալու դեպքում հնարավոր է բուժել մկանային թուլությունը:

Հոդերի և ոսկրերի ցավ:

Վիտամին D-ի պակասից առաջացած հոդերի և ոսկրերի ցավն ամենատարածված նշաններից է: Առանց բավականաչափ վիտամին D-ի՝ կալցիումը չի կլանվում մարդու օրգանիզմի կողմից, որի պատճառով էլ մարդու հենաշարժիչ համակարգը կարող է զանազան հիվանդություններ ձեռք բերել: Ոսկրերի ցավը նշան է, որ տվյալ հիվանդը պետք է կարգավորի վիտամինի քանակությունն օրգանիզմում:

Մշտական առողջական խնդիրներ: Եթե դուք մշտապես այս կամ այն պատճառով ձեզ թույլ եք զգում, ապա դա կարող է վիտամին D-ի պակասից լինել: Մարդու դիմադրողականությունն ընկնում է և օրգանիզմն այլևս չի կարողանում պայքարել տվյալ հիվանդության դեմ: D3-ի ընդունումը կարող է մարդուն զերծ պահել զանազան հիվանդություններից:

Վիտամին D-ն շատ կարևոր է, որպեսզի օրգանիզմը պայքարի զանազան հիվանդությունների դեմ և միևնույն ժամանակ՝ ունենա առողջական լավ վիճակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիա Սեդրակյանը