Երգիծաբանը ստիպել է ռեստորանային քննադատին մարդու միս և պահպանակի մեջ պատրաստված միս փորձել. 1in.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երգիծաբանը ստիպել է ռեստորանային քննադատին մարդու միս և պահպանակի մեջ պատրաստված միս փորձել. 1in.am

Բրիտանացի երգիծաբան Սաշա Բարոն Կոենը Who is America? շոուին հրավիրել է ռեստորանային քննադատ Բիլ Ջիլային։ Կոենը, նախկին բանտարկյալ Ռիկ Շերմանի կերպարում, որը 21 տարի բանտում է եղել, խնդրել է փորձագետին գնահատել իր խոհարարական հմտությունները։ Լեգենդի համաձայն՝ Շերմանը բացում է իր ռեստորանը՝ բանտային թեմաներով։ Ջիլան այդ հայեցակարգը հեռանկարային է համարել և համաձայնել է համտեսել այդ ռեստորանի ուտեստները։

Առաջինը քննադատը փորձել է փոքրիկ տապակած հացերը՝ սիսեռով և չեդեր պանրով։ Հետո նրան մատուցել են մանրացված հորթի միս՝ ելակի համով պահպանակի մեջ։ Շերմանը պատմել է, որ բանտում հորթի միս չեն տալիս, այդ պատճառով էլ այն ստիպված են եղել մաքսանենգ ճանապարհով ներմուծել։ Նրա ընկերը այն բերել է պահպանակի մեջ, որը տեղավորել է հետանցքում; Անընդհատ շփումից միսը չափազանց նուրբ է ստացվել։ Ջիլան հայտարարել է, որ երբեք այդքան նուրբ տավարի միս չի կերել։

Երրորդ ուտեստը եղել է մարդու միսը։ Շերմանը հայտարարել է այն որպես չինացի բուսակերի միս, որը մատուցվել է ծաղկակաղամբով և կարտոֆիլի խյուսով։ Սկզբում Ջիլան վարանել է, սակայն հետո փորձել է և նշել, որ միսն այնպես է հալվում բերանում, որ նույնիսկ դանակի կարիք չկա։ Մինչ փորձագետը վայելել է միսը, ռեստորատորը պատմել է, որ չինացիները մեծ պատիվ են համարում, երբ եվրոպացիները բարձր են գնահատում իրենց հարազատների համային որակները։ Վերջում Շերմանը Ջիլային ստիպել է շնորհակալություն հայտնել մահացածի ընտանիքին, որը զոհաբերել էր իր մարմինը։ Թե արդյո՞ք ափսեում մարդու միս է եղել, հաղորդման հեղինակները չեն մանրամասնել։

Տեսանյութը՝ lentaru.media.eagleplatform.com

1in.am



Նման նյութեր