Բելգիայի թագավորական ընտանիքը Հայաստանում է
Advertisement 1000 x 90

Բելգիայի թագավորական ընտանիքը Հայաստանում է

Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով գտնվում են Հայաստանում: Այդ մասին տեղեկացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը: «Կարող եմ հաստատել, որ Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է»,- ասաց Նաղդալյանը: Այլ մանրամասներ նա չհաղորդեց: