Նիդեռլանդներում տղամարդն ավտոմեքենայով, որում գազի բալոններ են եղել, լույս օգոստոսի 22-ի գիշերը կանխամտածված մխրճվել է Գերմանիայի հետ սահմանի մերձակա հոլանդական քաղաքի խորհրդի շենքի մեջ և զոհվել բռնկած հրդեհի հետևանքով: Այդ մասին հայտնել է NRK հեռուստաընկերությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Բեմմել ոչ մեծ քաղաքում, որը գտնվում է Առնեմ խոշոր քաղաքից ոչ հեռու: Մեքենայում եղել է գազով լցված երկու բալոն, որոնցից մեկը պայթել է բախումից: Բռնկած հրդեհից այրվել է մեքենան և տուժել է խորհրդի շենքը: Քանի որ պատահարը տեղի է ունեցել գիշերվա ժամը մոտ երկուսին, չարագործից բացի ոչ ոք չի տուժել:
Իրավապահ մարմինները քիչ հավանական են համարում, որ խոսքը վերաբերում է դժբախտ պատահարի: Ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննությունը ճշմարտանման վարկած ունի ավտոմեքենայում եղած մարդու անձի վերաբերյալ: Սակայն այդ տեղեկատվությունը չի հրապարակվում, քանի որ տվյալ փուլում խոսքն ընդամենը կասկածի մասին է: