Ուղևորները նկարահանել են այրվող շարժիչով Տու-204-ի վայրէջքը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ուղևորները նկարահանել են այրվող շարժիչով Տու-204-ի վայրէջքը

Տու-204 ինքնաթիռի ուղեւորները, որը կատարում էր Ուֆա-Սոչի չվերթը, տեսագրել են օդանավի արտակարգ վայրէջքը ձախ շարժիչի բռնկման պատճառով: Տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում:

Ինքնաթիռում եղել է 202 ուղևոր: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, ուղևորները տարհանվել են փչովի շարժասանդուղքների օգնությամբ, հայտնել են Ուֆայի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հետաքննչական կոմիտեն ստուգում է անցկացնում միջադեպի փաստով: Տեղում աշխատում է օպերատիվ-հետաքննչական խումբը:



Նման նյութեր