«Նիկոլ Փաշինյանն ու զենքով հարցեր լուծողները»
Advertisement 1000 x 90

«Նիկոլ Փաշինյանն ու զենքով հարցեր լուծողները»

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու զենքով հարցեր լուծողները

«Սասնա Ծռերին» բանտերից ազատելու քաղաքական պատասխանատվությունը բացառապես պատկանում է Նիկոլ Փաշինյանին և որքան էլ ոմանք փորձեն Փաշինյանին տարանջատել դրանից՝ չի ստացվելու: «Սասնա Ծռերին» նախնական կալանքներից ազատելու քաղաքական «հրահանգը» իջեցրել է Նիկոլ Փաշինյանը և նա այն արել է շատ կոնկրետ հայտարարությունների տեսքով (հիշում եք լայվերից մեկի ժամանակ, երբ Փաշինյանը հաթաթա էր տալիս դատավորներին), ինչին հաջորդել է քաղաքականացված դատական համակարգի ռեակցիան:

Քաղաքականացված դատարանները հրահանգը ստացել են Նիկոլ Փաշինյանից, բայց Ծռերին ազատելու մեջ նրանց հանցակցել են նախ ԵԼՔ-ի որոշ պատգամավորներ հետո արդեն ԲՀԿ պատգամավորների մի ողջ «աստղաբույլ»:

Այս ողջ գործընթացում ամենատուժող համակարգը Ոստիկանությունն է և դրա այսօրվա ղեկավար Օսիպյանը: Երբ Ոստիկաններ գնդակահարած ահաբեկիչներին ազատում են բանտերից այն պարագայում, որ նրանք անգամ ազատ արձակվելու պահին շեշտում են, որ ինչ արել են լավ են արել այդ պայմաններում ոչնչանում է Ոստիկանությունը, որպես համակարգ: Եվ այստեղ չքննադատել Ոստիկանությունը ոչնչություն դարձնելու ճարտարապետին և մեղադրել Օսիպյանին, որ նա ասում է այն ինչ իրեն Ոստիկանապետ նշանակողն ավելի բացահայտ է ասել արդեն բարոյապես ազնիվ չէ:

Վերոգրյալ փորձերն էլ են խիստ օրինաչափ, որովհետև օբյեկտիվ լրատվությունն ու պրոպագանդան իրարից խիստ տարբերվում են և այս պարագայում մենք գործ ունենք կոնկրետ պրոպագանդայի հետ: Որոշ մարդիկ իրենց առջև խնդիր են դրել հանրության աչքին ամեն կերպ «սրբացնել» Նիկոլ Փաշինյանին և ստեղծված ներքաղաքական իրավիճակում մեղադրել բոլորին բացի գլխավոր մեղավորից, բայց արդյոք դա բարոյապես ազնիվ է:

Արդյո՞ք ազնիվ է, Ոստիկանապետ Օսիպյանից պահանջել Ծռերին ահաբեկիչ կոչել, այն դեպքում, երբ իրեն այդտեղ նշանակողը կարծում է, որ Ծռերը պետք է բանտերից ազատվեն, արդյո՞ք ազնիվ է Ծռերին հերոս համարողներով ողողել սեփական եթերը և դրանից հետո ընդհանրապես Ծռերի մասին բացասական հոդվածներ գրել: Կարծում եմ, որ խիստ անազնիվ է վերոգրյալ մոտեցումը և ընդհանրապես կիսատ հղի չեն լինում և անգամ նրանք, ովքեր փորձում են կիսատ հղի ձևանալ, իրենք էլ լավ գիտեն, որ այդպես չի լինում: Հիմա Նիկոլ Փաշինյանին սատարել նշանակում է ուղղակիորեն սատարել «Սասնա Ծռերի» կողմից իրականացված զինված գործողությունը:

Կոնկրետ ինձ համար սա տրիվիալ համոզմունք է և իրականում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հրապարակային չսատարելու առաջնային պատճառներից մեկը հենց եղել է Ծռերին նախնական կալանքից ազատելու` Փաշինյանի քաղաքական դիրքորոշումը: Պետության և պետականության դեմ արված ահաբեկչության հետ իմ սկզբունքները որևէ կոմպրոմիս չունեն, ես կյանքում դա չեմ կարող սակարկել, իսկ թե ով ինչքանով սակարկեց իր այդ հռչակված «սկզբունքները» դա էլ թողնում եմ այդ մարդկանց խղճին, պատմությունը վստահաբար տալու է իր գնահատականը, իսկ ստի ու կեղծիքի պրոպագանդան չի կարող հավերժ շարունակել իր հաղթարշավը, այն մի օր ավարտվելու է»:

Նիկոլ Փաշինյանն ու զենքով հարցեր լուծողներըՍասնա Ծռերին բանտերից ազատելու քաղաքական պատասխանատվությունը բացառապես…

Gepostet von Narek Samsonyan am Mittwoch, 22. August 2018