Հավայան կղզիների բնակիչներին նախազգուշացրել են վերահաս հուժկու փոթորկի մասին
Advertisement 1000 x 90

Հավայան կղզիների բնակիչներին նախազգուշացրել են վերահաս հուժկու փոթորկի մասին

«Լեյն» հուժկու փոթորիկը շարժվում է ԱՄՆ-ի Հավայիի նահանգի ուղղությամբ: Այդ մասին օգոստոսի 22-ին հայտնել է ABC News հեռուստաալիքը:

Այս պահին Խաղաղ օվկիանոսում գոյացած փոթորկին տրվել է հինգերորդ՝ բարձրագույն կատեգորիա, քամու պոռթկումների առավելագույն արագությունը հասնում է ժամում 250 կիլոմետրի:

Մեծ վտանգի պատճառով տեղի իշխանությոնները չեղյալ են հայտարարել դպրոցների պարապմունքները:

Միացյալ Նահանգների օդերևութաբանական ծառայությունների տվյալներով՝ փոթորիկն իր հետ կբերի տեղատարափ անձրևներ, որոնք կարող են հանգեցնել հեղեղման: ԱՄՆ-ի նահանգի բնակիչներն արդեն ակտիվորեն պատրաստվում են «Լեյնի» մոտենալուն՝ իրենց տների շուրջը ավազի պարկերով պատվարներ շարելով:



Նման նյութեր