
Սերոբ Խաչատրյանի հրապարակումը.
«ԿԳ նախարարությանն առաջարկում եմ չշտապել դպրոցների ավարտական քննությունները կենտրոնացված անցկացնելու հարցում։
Նախ, պետք է ավելացնել ներդրումները, բարելավել կրթության կազմակերպման գործընթացը, հետո նոր խստացնել արդյունքի վերահսկումը։ Ժամանակակից աշխարհում հիմնական ներդրումներն արվում են գործընթացը բարելավելու ուղղությամբ։ Բացի այդ, կարևոր է նոր ուսումնական տարին սկսել հաճելի նորություններով, որպեսզի ուսուցիչները ոգևորված մտնեն դասարաններ։ Ուսուցչի բարձր տրամադրությունը մեծ դեր ունի որակյալ կրթության ապահովման գործում։
Առաջարկում եմ լուրջ քննարկումներ կազմակերպել»։