Համացանցում է հայտնվել Արտավազի «Հասմիկ» հանգստյան ճամբարում տեղի ունեցած հանդեսից լուսանկարներ, որտեղ տղա երեխաները կրում են կանացի հագուստներ, աղջիկները շպարված են։ Այս հանգամանքը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։ Արշավ է սկսվել ճամբարի ֆեյսբուքյան էջի դեմ, կոչեր են հնչեցնում այն փակել։
Արտավազ վարչական շրջանի ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ այդ ճամբարը հովանավորվում է պետության կողմից, այն գործում է սեզոնային՝ 2 ամիս․ «Օգոստոսի 15-ին փակել, գնացել են, իսկ էդտեղ էլ կառնավալ ա եղել։ Նման բան հնարավոր չի, որ էդտեղ լինի, որ դուք մտածում եք։ Այդ նկարները օգոստոսի 15-ից առաջ ա արվել»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: