
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցում էր հայ-չինական բարեկամության դպրոցի բացմանը: Լրագրողները Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ինչ կապ ունի դպրոցի բացման հետ, և ինչու են ֆեյսբուքյան օգտատերերն ասում, թե պետք է նրան էլ երախտապարտ լինեք: Արայիկ Հարությունյանն էլ նշեց, թե ով ցանկանում է, կարող է երախտապարտ լինել: