
Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացրին «Արմենիա» բժշկական կենտրոնից:
«Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքում»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն, հարցին, թե ներկայումս ինչ առողջական վիճակում է գտնվում Մանվել Գրիգորյանը, պատասխանեց, որ այդ մասով չի կարող որևէ տեղեկություն տրամադրել: