Ջրարկվել է հեղուկացված բնական գազով աշխատող աշխարհում առաջին կրուիզային նավը
Advertisement 1000 x 90

Ջրարկվել է հեղուկացված բնական գազով աշխատող աշխարհում առաջին կրուիզային նավը

Հեղուկացված բնական գազով (ՀԲԳ) աշխատող աշխարհում առաջին կրուիզային նավն օգոստոսի 21-ին դուրս է եկել գերմանական Պապենբուրգի նավաշինարանից:

Այդ մասին հայտնել է Deutsche Welle-ն: 337 մետր երկարությամբ AIDAnova նավն ունի 2,6 հազարից ավելի նավախուց: Նավն առաջին շրջագայությանը դեկտեմբերի 2-ին կուղևորվի Համբուրգից: Կրուիզային նավերի Aida օպերատորը պատվիրել է երեք նավի կառուցում, որոնք որպես վառելիք օգտագործելու են ՀԲԳ-ն: Ընկերության տեղեկատվության համաձայն, նա այդ նախագծում ներդրել է ավելի քան 3 մլրդ եվրո:



Նման նյութեր