ԱՄՆ-ում սուպերմարկետ են բացել «Սիմփսոններ» մուլտֆիլմից
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում սուպերմարկետ են բացել «Սիմփսոններ» մուլտֆիլմից

Հարավային Կարոլինայի նահանգում ստեղծվել է Kwik-E-Mart սուպերմարկետի ճշգրիտ պատճենը, որից օգտվում էին «Սիմփսոններ» մուլտսերիալի հերոսները: Ինչպես հայտնել է CNN հեռուստաընկերության տեղական ստորաբաժանումը, խանութը բացվել է ԱՄՆ-ի ատլանտյան ափի Միրթլ-Բիչ քաղաքում:

Փողոցի կողմից տեսքը, ինչպես և առևտրի կետի ինտերիերը, ստեղծվել է մուլտֆիլմի հեղինակների նկարներով: Ապրանքների թվում, որոնք այնտեղ դրված են վաճառքի, կան ֆիրմային հոթ-դոգեր և փքաբլիթներ, որոնք հիշեցնում են «Սիմփսոններ»-ի հերոսների կերածները: Բացի այդ, այնտեղ կարելի է գնել հուշանվերներ՝ մուլտֆիլմի բոլոր գործող անձանց պատկերով, այդ թվում՝ հնդկացի Ապուի, որը, ըստ սյուժեի, ղեկավարում է սուպերմարկետը: Նախագծի հեղինակներից մեկը՝ Մարկ Քոռնելը, վստահ է, որ խանութը պետք է հետաքրքիր լինի բոլոր տարիքի այցելուների համար, քանի որ «Սիմփսոնները» եթեր են դուրս գալիս 1989 թվականից և արդեն ամերիկացիների մի սերնդի կողմից չէ, որ սիրված են:

«Սիմփսոնները» ամենաերկարատև մուլիտսերիալն է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ. այն եթեր է տրվում արդեն 29 եթերաշրջան, և այժմ պլանավորված է դրա առնվազն ևս մեկ թողարկումը: «Սիմփսոնները» հայտնի են ավելի քան 100 երկրի հեռուստադիտողների:

Times հանդեսը 1998 թվականին այն ճանաչել է որպես 20-րդ դարի լավագույն հեռուստատեսային սերիալ:



Նման նյութեր