Թեթև ինքնաթիռի օդաչուն 12 ժամ անցկացրել է ծառի վրա այն բանից հետո, երբ իր օդանավը վթարի է ենթարկվել Գերմանիայի հարավում` Շտուտգարտից 30 կմ հեռավորության վրա:
Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը, սակայն փրկարարները չեն կարողացել օդաչուին օգնություն հասցնել այդ ժամանակ, վախենալով, որ ինքնաթիռը կարող է ընկնել 30 մետր բարձրությունից:
Միայն երեքշաբթի առավոտյան 59-ամյա օդաչուին օգնել են վայր իջնել: Հաղորդվում է, որ անհաջող վայրէջքի պատճառով նա չի տուժել: Տեղի ոստիկանությունը դեռևս չի հայտնել օդաչուի անունը, հայտնում է BBC-ն: