Վարչապետի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկվա ուղիղ եթերի կարևոր արձագանք. ավելի ու ավելի շատ գործատուներ են պնդում, որ որակավորված մասնագետների կարիք ունեն, ու արդեն երկար ժամանակ չեն կարողանում գտնել:
Հայաստանում աշխատատեղեր կան, բայց ցավոք մեր կրթական համակարգը և ինքնակրթական համակարգը ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին:
Սա խնդիր է, որով պետք է զբաղվի կառավարությունը: Բայց նաև յուրաքանչյուր աշխատանք փնտրող պետք է զբաղվի ինքն իրենով:
Կներեք, որ այսպես եմ ասում: Ես, օրինակ, ամեն օր զբաղվում եմ ինքս ինձնով:)»: