Հարսանեկան օրացույց. երբ է ավելի բարենպաստ ամուսնանալու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հարսանեկան օրացույց. երբ է ավելի բարենպաստ ամուսնանալու համար

Դուք պատրաստվում եք հարսանիք անել, բայց ոչ մի կերպ չե՞ք կարողանում որոշել, թե որ ամսին անել: Մեր հարսանեկան օրացույցը կօգնի Ձեզ կողմնորոշվել այդ հարցում:

Հին ժամանակներում մարդիկ շատ բծախնդրորեն էին մոտենում հարսանիքի ամսվա ընտրությանը: Հնարավոր է, հենց դրա համար էլ այդ ժամանակներում ապահարզաններ պրակտիկորեն չէին լինում: Իսկ մեր նախնիների խորհուրդներն անհրաժեշտ է լսել:

Որ ամիսն է ամենաբարենպաստը հարսանիքի համար:

zimnya-sv3

Դեկտեմբեր

Ձմռան առաջին ամիսը գերազանց ժամանակ է հարսանիքի համար: Դեկտեմբերը կարող է հետագայում նվիրել ամուսնական երկար տարիներ, որտեղ կլինի սեր, հավատարմություն և վստահություն:

Հունվար

Տարվա առաջին ամիսն ամենահաջողը չէ հարսանիքի համար: Կանայք, ովքեր ամուսնանում են հունվարին, կարող են այրիանալ, կամ հարսանիքը հունվարին լուրջ հիվանդություն կբերի ապագա ամուսնուն:

Փետրվար

Եթե Դուք պատրաստվում եք հարսանիք անել ձմեռվա ամենացուրտ ամսին, ապա տաքությունը և քնքշությունը Ձեր մեջ կլինի ամբողջ կյանքի ընթացքում:

svadbyi-na-krasnuyu-gorku

Մարտ

Գարնան առաջին ամիսը հարմար է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց կյանքը կապել անընդհատ շարժման, տեղափոխման և ճանապարհորդությունների հետ:

Ապրիլ

Լավ ամիս է հարսանիքի համար: Մարդիկ, ովքեր հարսանիք են անում ապրիլին, նրանց կյանքում ամեն ինչ արդար կլինի: Ոչ շատ, ոչ քիչ, ինչ-որ տեղ կգա, իսկ ինչ-որ տեղ՝ կգնա: Ամուսինը և կինը կյանքում կտեսնեն ամեն ինչ` և երջանկություն, և հիասթափություն, բայց այդ ամենը կլինի հավասարակշռության մեջ:

Մայիս

Լավ ամիս է, բայց ոչ հարսանիքի համար: Չափից ավելի ունայնություն կլինի Ձեր անձնական կյանքում, եթե Դուք որոշեք հարսանիք անել մայիսին:

b_f_50bbc29f78c31

Հունիս

Գերազանց ամիս է հարսանիքի համար: Տարվա բոլոր ամիսներից միայն հունիսն է խոստանում հավերժ սեր և հավատարմություն ապագա ամուսինների միջև: Եվ եթե Դուք որոշեք հարսանիք անել հունիսին, ապա 50 տարի հետո հենց հունիսին Դուք կարող եք նշել Ձեր «Ոսկե հարսանիքը»:

Հուլիս

Հոյակապ ամառային ամիս է, բայց եթե Դուք որոշեք հարսանիք անել այդ ամսին, ապա դրանից հետո շատ շուտով կարող եք փոշմանել: Դուք կմտածեք, որ Ձեր կյանքի ուղեկիցն այնքան էլ այն մարդը չէ, ում հետ կցանկանայիք անցկացնել Ձեր ամբողջ կյանքը:

Օգոստոս

Ամռան վերջին ամիսը, թերևս, ամենալավ ամիսն է հարսանիքի համար: Օգոստոսը ամուսիններին կբերի հանգստություն, խաղաղություն և երջնակություն նրանց ընտանիքում: Այս ամիսը խոստանում է ամուսնության և հավատարմության երկար տարիներ:

maxresdefault-3

Սեպտեմբեր

Աշնան առաջին ամիս թավշյա ամիս է հարսանիքի համար: Եվ եթե Դուք չեք վախենում հանդարտ և հանգիստ կյանքից հետագայում, ապա սա հենց այն ամիսն է, որը հարմար կլինի Ձեր հարսանիքի համար:

Հոկտեմբեր

Բարենպաստ ամիս է հարսանիքի համար, բայց միայն այն դեպքում, եթե Դուք չեք վախենա ընտանեկան կյանքի առաջին տարիների դժվարություններից: Եթե Դուք պատրաստ եք հաղթահարել այդ դժվարությունները, ապա հոկտեմբերը Ձեզ կնվիրի հետագայում երկարատև ընտանեկան երջանկություն:

Նոյեմբեր

Աշնան վերջին ամիսը լիության ամիս է: Եթե Ձեզ ավելի հարմար է նյութական բարօրությունն ընտանիքում, քան զգացմունքները, ապա սա հենց այն ժամանակն է, երբ պետք է հարսանիք անել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը