Ռուսական «Ձայնը» շոուի հայ մասնակիցը մոսկովյան տաքսիստի զոհ է դարձել. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռուսական «Ձայնը» շոուի հայ մասնակիցը մոսկովյան տաքսիստի զոհ է դարձել. armeniasputnik.am

Ռուսական «Ձայնը» հեռուստաշոուի մասնակից Արմեն Ավջանը թալանչի տաքսիստի զոհ է դարձել։ Այս մասին հայտնում է «Ստարխիտ» պարբերականը։

Շոուին մասնակցելուց հետո երգիչը երկրպագուների մի մեծ բանակ է հավաքել։ «Ձայնը» շոուի չորրորդ եթերաշրջանում նա հանդիսատեսին հիացրել էր ժողովրդական հիթերի կատարմամբ։ Սակայն ճանաչվածությունն ու ժողովրդի սերը չեն օգնել երգչին խուսափել չարագործի հետ հանդիպումից։ Արմենը տաքսի է նստել Մոսկվայի կենտրոնի սրճարաններից մեկի մոտից, իսկ հետո տաքսու վարորդը հրաժարվել է տալ նրա բեռն ու գնացել է անհայտ ուղղությամբ։

Ցնցված Ավջանը որոշել է դիմել իրավապահ մարմիններին։ Երաժիշտն այս դեպքի առնչությամբ մեկնաբանություններ չի տալիս ու չի պատասխանում մտահոգ երկրպագուների հարցերին։

armeniasputnik.am