Կառավարության որոշմամբ՝ Քոչարյանին ևս 5 տարի կտրամադրվի գրասենյակ և գույք
Advertisement 1000 x 90

Կառավարության որոշմամբ՝ Քոչարյանին ևս 5 տարի կտրամադրվի գրասենյակ և գույք

Կառավարությունը որոշեց 5 տարով երկարաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Երևանում գրասենյակի ու գույքի ժամկետը:

Որոշման նախագծում ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Որոշման նախագծով՝ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում «10 տարի ժամկետով» գրասենյակով ու գույքով ապահովելու բառերը փոխարինվում են «15 տարի ժամկետով» բառերով»։