«Մենք նաև իրար ենք ուտում». Շահեն Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«Մենք նաև իրար ենք ուտում». Շահեն Պետրոսյան

Շահեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. Քանաքեռում չինական դպրոցի բացման կապակցությամբ՝ Հայ Չինական հարաբերությունների մասին:

1996թ Հայաստանի պատվիրակությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Չինաստանում էր:

Հոնգ Կոնգը դեռ Բրիտանական էր, 2 տարի կար միավորելուն:

Շենժեն քաղաքում էինք, որ կառուցվել էր ընդամենը մի քանի տարում, ճարտարապետորեն Հոնգ Կոնգի պատճեն: Քաղաքը գտնվում էր Հոնգ Կոնգին դեմ դիմաց Շենջու գետի հակառակ ափին: Քաղաքը կառուցվել էր մի նպատակով, որ 2 համակարգերի միավորմամբ ադապտացումը հնարավորինս հանգիստ ընթանա:

Ձյան Ձեմինը (1993-2003 ՉԺՀ նախագահ) ճաշկերույթ էր կազմակերպել մեր պատվիրակության պատվին, քաղաքի երկնաքերերից մեկի 80-րդ հարկում, պտտվող ռեստորանում (մեր պլանի գլխի կուկուռուզի նման?):

Մեզ նստացրել էին ամեն մեկն իր գործընկերոջ հետ սկզբունքով: Ռեստորանի բարձունքից վայելում էինք չնաշխարիկ (այս բառը այսօր բազմիցս արտաբերեց Չինաստանի դեսպանը՝ չին աշխարհ) Հոնգ Կոնգի տեսարանները: Ձյան Ձեմինը մոտեցավ ռոյալին նվագեց ու հայերեն երգեց ” Ով սիրուն սիրուն “՝ Մոսկվայի ռեստորաններից իր հիշողության մեջ մնացած երգը: Ընդմիջումներով մեզ մատուցում էին չին ճաշատեսակների դելիկատեսները, բադը պեկինյան, սողուններից, ձկնեղենից տարբեր ուտեստներ իսկ կուլմիացիան՝ շնաձկան լողուկներից ապուր: Անկեղծ ասած, բացի բադից մնացածը ինձ այնքան էլ դուր չեկավ: Իսկ շնաձկան ապուրը ոնց որ ռուսական ուխա:

Իմ գործընկեր Չինաստանի ավիացիայի ղեկավարը, անունը մոռացել եմ, հարցնում է, իսկ Հայաստանում ի՞նչ են ուտում:

Դե ես էլ որպեսզի հայկական խոհանոցի պատիվը գետնով չտամ, պատասխանեցի – հիմնականում նույնն ինչ դուք, այն ինչ վազում է, լողում է, սողում է, թռնում է, մի տարբերությամբ՝ մենք նաեւ իրար ենք ուտում: Խեղճ գործընկերս սարսափած ինձ էր նայում, իսկ կողքի սեղանին, ուր նստած էին Ձյան Ձեմինն ու Լեւոնը լարվեցին, մտածելով, թե էս ինչա ասում: Ես անվրդով շարունակեցի, թե բա մի անհանգստացեք միայն հիվանդներին ենք ուտում, հին Սպարտայի օրինակով: Լարումը հասավ գագաթնակետին: Պաուզան անտանելի էր, իմ հարց տալու պահը եկավ: – Իսկ ձեր մոտ երբեւէ հարց չի առաջացել, որ հայերն էլ, չինացիներն էլ 5000 տարվա քաղաքակրթություն ունենալով՝ դուք 1.5 միլիարդ եք, իսկ մենք ընդամենը 3 միլիոն: Այս պահից բոլորի ճնշումը տեղը եկավ, մե ծիծաղ, մե ուրախուչուն:

Հ.Գ. Ի՞նչի հիշեցի այս պատմությունը: Այսօր էլ այդ 5000 տարվա քաղաքակրթության մասին բազում խոսքեր հնչեցին:



Նման նյութեր