Պիտբուլ ցեղատեսակի շունը Լենինգրադի մարզի Սյասստրոյ քաղաքում փրկել է իր 11 տարեկան տիրուհուն բռնաբարությունից։ Այս մասին գրում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը։
Դպրոցականն իր շան հետ զբոսնելիս է եղել, երբ նրա վրա է հարձակվել անծանոթ տղամարդը։ Նա քաշել է աղջկա ոտքերից և փորձել է անտառ տանել։ Չարագործն աղջկան հարվածել է նաև փայտով։
Տուժածի մայրն իրավապահներին պատմել է, որ շունը կրծել է դնչկալն ու հարձակվել տղամարդու վրա։ Փորձելով փրկվել շնից` տղամարդը թողել է աղջկան և փախել։
Ոստիկաններին հաջողվել է կազմել տղամարդու լուսանկարը. նա դեմքին դաջվածք ունեցող նիհար մորուքավոր մարդ է։