Վրացի փրկարարները նետվել են ջուրը խեղդվողներին փրկելու համար։
Ուռեկիում հանգստացող հայ ընտանիքին ալեկոծված ծովից դուրս են բերել փրկարարները։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը` հրապարակելով մի տեսանյութում, որում երևում է, թե ինչպես են ջրից հանում ՀՀ երեք քաղաքացիներին։
«Ծնողներն ու նրանց 15 տարեկան աղջիկը չէին կարողանում ինքնուրույն դուրս գալ ջրից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ դեպք էր գրանցվել օգոստոսի 12-ին Բաթումում։ Զբոսաշրջիկները ծով էին մտել ու չէին կարողացել դուրս գալ։ Օգնության են հասել Լաշա Ռոշչինը, Ավտո Գելաշվիկին ու Կոբա Մժավանձեն։