Քրիստ Մանարյան. «Մարդ է՞լ էս տարիքում շարունակի պախկվոցի խաղալ, ամեն օր գիտակցաբար ստորագրելով էն փաստի տակ, որ ինքը չորրորդ սորտի մայմուն ա»
Advertisement 1000 x 90

Քրիստ Մանարյան. «Մարդ է՞լ էս տարիքում շարունակի պախկվոցի խաղալ, ամեն օր գիտակցաբար ստորագրելով էն փաստի տակ, որ ինքը չորրորդ սորտի մայմուն ա»

Քրիստ Մանարյանի ֆեյսբուքյան հրապարակումը. «Նույնիսկ փողոցում հոտած ձուկ վերավաճառողը, նույնիսկ ակադեմիկոսի արժանապատվությամբ աղբաման քրքրողը, բիսեդկում լուսաբացից մայրամուտ բլոթ հաղցող անչափահասը, գիշերը մարդկանց քունը կատելնու տրուբի հաստության գլուշիտելով հարամ անող բայքերը, նույնիսկ գերեզմանոցում հերթապահող ու մեռելատերերի վրա գցվող մուրացկան, անատամ բաբոն՝ բոլորը, ԲՈԼՈՐԸ հազար անգամ ավելի ինքնասիրություն ունեն, քան քրտնած սենյակում փակված, կոֆեի չլվացած բաժակների ու էժան սիգարեթով լի մոխրամանի արանքում հերթական ապուշությունը բստրող դեղին ժուռնալիստը…

Նա ամեն օր ավելի ու ավելի ա խրվում անբարոյականության ճահիճը, նոր, հիմար «սկանդալը» մոգոնելով, կիսագրագետ մայրենիով ցեխ շպրտելով իր կարծիքով քիչ թե շատ «հայտնի» մարդկանց վրա, գրելով ստից էլ սուտ նյութեր, թաղելով ու էն աշխարհ ուղարկելով հերթական «աստղին» կամ «քաղաքական գործչին», միայն թե միամիտ ընթերցողը ՄՏՆԻ իր մոտ, թեկուզ իրեն ու իրեն աշխարհ շպրտած անհայտ մորը վերջին բառերով հայհոյելու, թեկուզ թքելու, մրելու, անիծելու, բայց ՄՏՆԻ ու դառնա գլխաքանակ…. Ո՞ր չափումից ու ո՞ր պատի ճեղքից մեր իրականություն ընկան էսքան անթասիբ ու անինքնասեր, մարդաչնման էակներ, որոնցից ոչ մեկն էնքան համարձակություհն չունի, որ իր հորինած տուֆտության տակ հավերժացնի իր տուֆտա անուն-ազգանունը:

Բացարձակ վրդովված չեմ՝ էս պաթոլոգիան սովորական ա դարձել: Բայց միևնույն ա չեմ դադարում ապշել՝ մարդ է՞լ էս տարիքում շարունակի պախկվոցի խաղալ, ամեն օր գիտակցաբար ստորագրելով էն փաստի տակ, որ ինքը չորրորդ սորտի մայմուն ա, բանական արարածի տնազ, երկու ոտքի վրա գոյություն քարշ տվող խրտվիլակ»:



Նման նյութեր