Դա այն շարժումներից էր, որ մեզ արթուն պահեց. Դավիթ Պետրոսյան
Advertisement 1000 x 90

Դա այն շարժումներից էր, որ մեզ արթուն պահեց. Դավիթ Պետրոսյան

Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցանկացա Սասնա ծռերի հետ կապված մեկ բան ասել:

Ես այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես ամեն օր գնում էի Խորենացի փողոց ու մասնակցում բազմահազարանոց ցույցերին, հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ ասում՝ ես Պավլիկ եմ, ես Արամ եմ, Ես Սասնա Ծուռ եմ, ու նաև հետաքրքիր բառապաշառ նախկին իշխանությունների հետ կապված: Ազգը այդ ժամանակ զարթնել էր, ցանկանում էր պայքարել, ոգևորված էր: Դա այն շարժումներից էր, որ մեզ արթուն պահեց, չթողեց, որ վերջնական քնենք, դա այն շարժումներից էր, որ իր լուման ունեցավ այս հեղափոխության մեջ: Դա այն շարժումն էր, որ նախկին ռեժիմին տվեց էլի ևս մեկ հարված՝ թուլացնելով անխոցելի թվող պատը:

Այո՛, Հայաստանում եղավ անարյուն, խաղաղ հեղափոխություն, բայց արդյոք 4 ամիս առաջ մենք հավատում էինք, որ հնարավոր է այս ճանապարյով բան փոխել, ես անձամբ՝ ոչ , բայց արդյոք մենք հիմա ամբողջովին արդար ենք Սասնա Ծռերի հանդեպ, երբ ասում ենք՝ բա զենքով ուզում էին բան փոխեին, տեսա՞ր, որ ուրիշ տարբերակ էլ կար: Ու հետաքրքիր է, որ սա հիմնականում ասում են այն մարդիկ, ովքեր հանրապետականների իշխանության ժամանակ, երբ վերջիններս զենքով ու ամեն ինչով երկիր էին թալանում, ուղղակի սուս-փուս մտածում էին՝ ոնց մի հատ հարմար անկյուն գտնեին ու մի տեղ տեղավորվեին կամ ընդհանրապես չէին խոսում, որովհետև դե ինչ խոսային: Ես չեմ ցանկանում ասել, որ խոսելու, սեփական կարծիքը բարձրաձայնելու համար կան չափանիշներ, ես ուղղակի խոսում եմ բարոյական կողմի և ազնվության մասին:

Մենք կարող ենք համաձայն չլինել Սասնա ծռերի գործելաոճի հետ, գաղափարների հետ, բայց այն որ մարդիկ, վտանգելով իրենց կյանքը, փորձեցին չթողել, որ մենք քնենք, ապստամբեցին հրեշի դեմ, ևս մեկ անգամ մարդկանց ոտքի հանեցին՝ էլ ավելի մեզ մոտեցնելով հեղափոխությանը, անհերքելի է»:



Նման նյութեր