Ինդոնեզիայի բնակիչ Դուի Սուսիլարտոն մանրադրամով Է վճարել ալիմենտների գծով գոյացած միլիոնանոց պարտքերը եւ վշտացրել Է նախկին կնոջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Coconuts հրատարակությունը:
Սուսիլարտոն Կարանգանջարի կրոնական դատարան Էր բերել մոտավորապես 12 պարկ, որոնցում կար 153 մլն ինդոնեզական ռուփի (մոտավորապես 713 հազար ռուբլի)՝ մետաղադրամներով: Ընդամենն այն կշռում Էր 890 կիլոգրամ: Եվս 25 միլիոնը նա տվել Է թղթադրամներով: 52-ամյա տղամարդը փողերը դատարան Էր հասցրել սայլակով՝ երկու ընկերների օգնությամբ:
Սուսիլարտոյի արարքը քիչ Էր մնում ծեծկռտոց հրահրեր նրա եւ նրա նախկին կնոջ փաստաբանի միջեւ, որը հրաժարվել Է հաշվել փողերը: Սակայն ինդոնեզացու պաշտպան Սուտարտոն նշել Է, որ տղամարդը չի ցանկացել վիրավորել նախկին կնոջը: «Նա վատ մտադրություններ չի ունեցել. փողերի մի մասն օգնել են հավաքել ընկերները, ինչ-որ բան նա հանել Է իր գանձատուփից»,-բացատրել Է իրավաբանը:
Սակայն կինը չի հավատացել արդարացումներին եւ հայտարարել Է, որ նախկին ամուսինը ցանկացել Է վիրավորական ձեւով ակնարկել իր աղքատությունը: Այնուամենայնիվ, նա վերցրել Է փողերը: Այժմ դատարանի աշխատակիցները պետք Է վերահաշվեն դրանք: