Բերդիկի դպրոցի դասասենյակում իժ տեսակի օձ է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Բերդիկի դպրոցի դասասենյակում իժ տեսակի օձ է հայտնաբերվել

Արարատի մարզի Բերդիկ գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է հայտնաբերվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 25-ին ժամը 08:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: