Մաշկի առողջության համար կարևոր է վիտամինների բավարար մակարդակը: Steptohealth.ru-ն ներկայացրել է 4 վիտամին, որոնք կարևոր են մաշկի առողջության պահպանման համար:
Վիտամին A: Այս վիտամինը որոշիչ նշանակություն ունի մաշկի առողջության համար: Այն ապահովում է պաշտպանությունն արևի ճառագայթներից, պայքարում այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսին են ակնեն կամ պսորիազը, մաշկի չորությունը: Վիտամին A-ն խորը սնուցում է մաշկը, դրան առաձգականություն հաղորդում: Սննդակարգ ներառեք հետևյալ մթերքը.
- մանգո
- քաղցր կարտոֆիլ
- գազար
- լոլիկ
- դդում
- սպանախ, հազար, ծաղկակաղամբ:
Վիտամին B3: Այս վիտամինը հաճախ է օգտագործվում կոսմետիկ միջոցների պատրաստման ընթացքում: Այն հաջողությամբ պայքարում է կարմրածության, բորբոքային պրոցեսների դեմ: Այս վիտամինը մաշկին վերադարձնում է փայլ, վերականգնում դրա կառուցվածքը: Վիտամին B3-ը պայքարում է նաև մաշկի ծերացման նշանների դեմ: Հարկավոր է սննդակարգ ներառել հետևյալ մթերքը.
- հավի կրծքամիս
- թունա ձուկ
- սաղմոն
- գետնանուշ:
Խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել նաև վիտամին B12-ով հարուստ մթերք.
- գարեջրի խմորիչ
- լյարդ
- ծովամթերք:
Այս վիտամինը կարևոր է էրիթրոցիտների ձևավորման, ինչպես նաև մաշկի պիգմենտացիայի կարգավորման համար:
Վիտամին C: Այս վիտամինը շատ կարևոր է մաշկի համար, քանի որ օգնում է կոլագեն սինթեզել: Կոլագենը սպիտակուց է, որը կարևոր է մաշկի հյուսվածքների էլաստիկության, դրա վերականգնման համար: Բացի այդ՝ վիտամինը կանխարգելում է մաշկի պիգմենտացիան, նպաստում է կերատինի արտադրմանը: Օգտագործեք հետևյալ մթերքը.
- ցիտրուսային մրգեր
- պապայա
- գուավա
- դեղին պղպեղ
- դդում:
Վիտամին E: Այս վիտամինն օգնում է պայքարել տարիքային փոփոխությունների, մաշկի վնասման դեմ:
- Ճաշատեսակներին մի պտղունց սև պղպեղ ավելացրեք:
- Աղցանների պատրաստման ընթացքում բուսական յուղեր օգտագործեք:
- Սննդակարգ ներառեք ընդեղեն:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը