Ամերիկացի երաժիշտ Փրինսի ընտանիքը դատի է տվել նրա բժշկին՝ մեղադրելով ճիշտ բուժում չտալու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Դատական գործը հարուցվել է Մինեսոտայում: Նրանք պնդում են, որ բժշկի ձախողումները էական դեր են ունեցել աստղի մահվան համար: Հարազատների կարծիքով՝ բժիշկը չի կարողացել ճիշտ բուժում տալ ափիոնից կախվածության դեմ:
Փրինսը մահացել է 2016-ին՝ 57 տարեկանում՝ թմրանյութի չափազանց մեծ բաժին ընդունելու պատճառով:
Բժիշկ Շուլենբերգը հերքել է իր մեղքը: