Ֆրանսիայում մսավաճառները տապալել են վեգանների փառատոնը
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում մսավաճառները տապալել են վեգանների փառատոնը

Ֆրանսիայի Կալե քաղաքի քաղաքային խորհուրդը չեղարկել է վեգանների փառատոնը, որը պետք է կայանար սեպտեմբեր ամսին:

Կազմակերպիչները նշում են, որ իշխանություններն այդպիսի որոշում են ընդունել որսորդների և միս արտադրողների ծայրահեղ ագրեսիվ սպառնալիքների պատճառով:

Նրանք պլանավորել են համատեղ բողոքի ակցիա անել, որն, ինչպես Կալեի քաղաքապետարանն է կարծում, կարող է հասարակական կարգը խախտել:

Վերջին տարիներին, վեգաններն, ովքեր իրենք ուտելիքներում բացառում են կենդանական աշխարհի ամեն ինչ, շատացել են Ֆրանսիայում: Մսավաճառներն ու ֆերմերները դժգոհ են, քանի որ ընդդիմադիր կողմը փորձում է ամբողջ հասարակությանը «փաթաթել» իրենց ապրելակերպը: Բացի դրանից, ապրիլ ամսին վեգանները ներխուժել են Պա-դե-Կալե-ում որոշ մսի տաղավարներ: