Մարդիկ, ովքեր դժվար կյանք են ունեցել, մեծ ցավ ապրել, սովորաբար անսահման բարի են: Նրանք սովոր են կարեկցել, ինչին անձամբ այդքան ձգտել են:
Yamilliarder.ru-ն գրում է. «Ես մեծացել եմ ծանր միջավայրում: Ծնողներս բարդ հարաբերություններ ունեին, մայրս մշտապես փորձում էր փրկել իրավիճակը: Երբ մեծացա, հասկացա, որ պարզապես ցանկացել եմ, որ մարդիկ իրենց լավ զգան: Ցանկացել եմ ժպտալ մարդկանց, ովքեր անցել են կողքովս, ցանկացել եմ գրկել նրանց, ովքեր ինձ համար կարևոր են: Ես սովորել եմ բարի լինել, որովհետև դա ինձ ստիպում էր ավելի լավ զգալ:
Կյանքում լավագույն զուգընկեր կարող են դառնալ նրանք, ովքեր տարբեր հարվածներ են ստացել. նրանք աշխատել են՝ ավելի լավը լինելու համար: Ֆիզիկական թերությունները հաղթահարելու դեպքում դուք սովորել եք ավելի շատ աշխատեցնել հենց այդ հատվածի մկանները: Ինձ նման մարդիկ, ովքեր ստիպված են եղել բարդ հոգեվիճակներ հաղթահարել, սովորել են ավելի ուժեղ, կայուն լինել: Բույսերի նման, որոնք աճում են ասֆալտի միջով, մենք համառորեն անցել ենք փորձությունների միջով, սովորել ողջ մնալ, ծաղկել՝ անկախ դժվարություններից:
Եթե հիմա ձեր կյանքում բարդ շրջան է, իմացեք, որ այդ փորձությունն ամրացնելու է ձեզ: Դուք կսովորեք վեր բարձրանալ, աճել այնքան, որքան երբեք հնարավոր չեք համարել: Առանց խնդիրների երբեք չի կարող տրիումֆ լինել:
Հիշում եմ, երբ առաջին անգամ որոշեցի մի մղոն վազել: Այդ օրը լրանում էր իմ 17-ամյակը, և ես երդվել էի, որ այդ տարի սկսելու եմ փոխվել: Ես քրտնել էի, դժվարությամբ էի շնչում, կարծում էի, թե կկորցնեմ գիտակցությունս, բայց ես ապրեցի: Օր օրի ավելի էի ուժեղանում, և արդեն մեկ ամիս անց այդ տարածությունն անցնելը բավական հեշտ էր թվում:
Դա նույնն է, երբ կյանքը ձեզ մեջքով է շրջվում: Ցանկացած մարդու որևէ բան կարող է ծնկի բերել, մարտահրավեր նետել: Հնարավոր է՝ ձեր հայրը լքել է ձեզ, երբ ընդամենը 7 տարեկան էիք, կամ երիտասարդ տարիքում կորցրել եք եղբորը: Այս խնդիրներն են ձեզ ուժեղ դարձնում երկարաժամկետ հեռանկարում, քանի որ կարող եք աջակցել ձեր ընտանիքին, ինքներդ ձեզ:
Ընկերուհիս վաղ տարիքում կորցրել է եղբորը: Երբ նա տեսել է ծնողների տառապանքը, ավելի ուժեղ է դարձել: Նա սովորել է ուժեղ կին լինել, ով փոխում է շատերի կյանքն իր գրքերով: Դժվարությունները հաղթահարելու նրա կարողությունը դարձել է նրա ուժը, որի հետ անհրաժեշտ է հաշվի նստել: Նա դարձել է կարեկցող լիդեր, հավատարիմ ընկեր:
Եթե անցել եք խրամատների միջով, եթե գիտեք՝ ինչպես կռվել, կարող եք սովորել կարեկցել նրանց, ովքեր բախվում են նմանատիպ խնդիրների: Կորուստը, տառապանքն ու ցավը միշտ ձեր կարևոր մասը կլինեն. դրանք կյանքի անբաժանելի մասն են, բայց դրանց միջով անցած մարդկանց ուժի և իմաստնության շնորհիվ մենք սովորում ենք գնահատել կյանքի ուրախությունը»:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը