Պարզ թեստ, որը կօգնի հասկանալ՝ ինչու չեք սիրահարվում: Պատասխանեք մի հարցի՝ ինչ եք տեսնում լուսանկարում:
Աղվես: Միայնակ մարդ եք: Աղվեսները գերադասում են միայնություն: Նրանք հույսը դնում են իրենց բնազդի և ինտելեկտի վրա: Նրանք զգում են, որ ապրելու համար այլ մարդու կարիք չունեն:
Խնդիրն այն է, որ հարաբերություններ կառուցելիս ձեզ համար դժվար է բաց թողնել միայնությունը, ինչը երբեմն չեք էլ գիտակցում: Դուք կարողացել եք բարձրացնել ձեր ինքնագնահատականը, վստահ մարդ եք, բայց ձեզ համար դժվար է ընդհանուր եզրեր գտնել մարդկանց հետ: Ոչ միշտ եք կարողանում ստեղծել սեփական անձնական տարածությունը: Ձեզ համար հարաբերությունները չեն կարող վանդակ լինել. կարիք ունեք ժամանակի, որը պետք է նվիրեք միայն ինքներդ ձեզ:
Ձեզ առողջ հարաբերություններ են անհրաժեշտ, որոնք հնարավորություն կտան ինչ-որ բան կիսել զուգընկերոջ հետ, բայց նաև պետք է հնարավորություն ունենաք միայնակ մնալ սեփական մտքերի հետ:
Նապաստակ: Դժվարությամբ եք արտահայտում ձեր կապվածությունը: Հնարավոր է՝ հեշտությամբ եք սիրահարվում: Բաց սիրտ ունենալն ու սեփական զգացմունքների հետ ներդաշնակ լինելն օգնում են ձեզ, բայց նաև խանգարում: Հավատում եք, որ կարելի է ապրել սիրո օգնությամբ: Քանի դեռ սերը կա, կարող եք առաջ շարժվել:
Այո՛, սերը ձեզ ուժ է տալիս, բայց եթե միակ հենասյունը սերն է, մեծ է հավականությունը, որ ձեր սիրտը կկոտրեն: Պետք է ավելի ուժեղ լինել, ավելի շատ վստահել ինքներդ ձեզ, ձեր ծրագրերին, հասկանալ, որ սերը կյանքի մի մասն է:
Նյութը esotericblog.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը