Երեք ռուս լեռնագնաց վնասվածքներ է ստացել, երբ ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Տաջիկստանում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Տաջիկստանում Ռուսաստանի դեսպանատան հայտարարության համաձայն, երեք ռուս մարզիկները դեռ Դուշանբեում հիվանդանոցում են: Նրանցից մեկը դեռ ինտենսիվ խնամքի տակ է գտնվում: Բժիշկների հավաստմամբ՝ բոլորն էլ աստիճանաբար կվերականգնվեն, սակայն դեռ հատուկ խնամքի կարիք ունեն:
Մեկ այլ քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից և մեկնել Մոսկվա, որտեղ էլ պիտի շարունակի բուժումը:
Դեսպանատունը շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի կառավարությանը, փրկարարներին և բժիշկներին ռուս լեռնագնացներին օգնելու համար: