Վիճակագրության համաձայն՝ մարդկանց մեծ մասն էքստրավերտ է, նրանց ուշադրությունն առաջին հերթին ուղղված է շրջապատող աշխարհին։ Ինտրավերտները զգալիորեն ավելի քիչ են, սակայն կարծիք կա, որ նրանք ավելի հեշտությամբ են կենտրոնանում որևէ բանի վրա։ Adme.ru-ն առաջարկում է ուշադիր նայել լուսանկարներին և գտնել թաքնված առարկաները։ Թեստի արդյունքները կօգնեն բացահայտել ձեր բնավորությունը։
#1 Գտեք կրուասանը։
#2 Մեդուզաների շարքում օդապարիկ է թաքնված։
#3 Փորձեք գտնել խխունջին։
#4 Սա մի փոքր ավելի բարդ է․ գտեք կոճակը։
#5 Ոչ բոլորն են կարողանում թռչունների շարքում գտնել թիթեռին։
#6 Այս լուսանկարում նաև սուրճի բաժակ է պատկերված։ Գտեք այն։
#7 Տերևների շարքում կրիա է թաքնված։
#8 Վերջին լուսանկարը․ ձկների շարքում գտեք կոնֆետը։
Արդյունքներ
Եթե կարողացել եք հեշտությամբ գտնել թաքնված առարկաները, ամենայն հավանականությամբ, ինտրավերտ եք։ Յուրահատուկ ուշադրություն ունեք, կարողանում եք կենտրոնանալ մի բանի վրա, նկատել դետալները։ Միայնությունը գերադասում եք աղմկոտ միաջավայրից, չեք շտապում արտահայտել զգացմունքները։
Եթե առարկները փնտրելը ձեզ համար անհետաքրքիր է, համբերությունը չի բավականացնում, էքստրավերտ եք։ Ակտիվ եք, զգացմունքային։ Ձեզ համար դժվար է նստել տեղում, սիրում եք շփվել տարբեր մարդկանց հետ, կարողանում եք ուշադրություն գրավել։
Եթե դժվարություններ եք ունեցել, բայց ամեն դեպքում անցել եք թեստը, ամբիվերտ եք՝ յուրահատուկ ճկուն մարդ։ Բազմակողմանի զարգացած եք, կարողանում եք հարմարվել տարբեր պայմանների, կարող եք լեզու գտնել գրեթե բոլորի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը