Ռաֆայել Նազարյան. Տալալաևն իր խաղացողներին ասում էր կոտրել մեր երկու ֆուտբոլիստի ոտքերը
Advertisement 1000 x 90

Ռաֆայել Նազարյան. Տալալաևն իր խաղացողներին ասում էր կոտրել մեր երկու ֆուտբոլիստի ոտքերը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի վերջին խաղում «Արցախը» մրցել է «Փյունիկի» հետ և պարտվել 0:2 հաշվով:

Խաղից հետո «Արցախի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշել է, որ մրցակցի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի պահվածքն անընդունելի է:

«Ինչ-որ բան պակասում էր ոչ միայն հարձակման, այլ նաև պաշտպանման գծում:

Ցավոք սրտի` Նորայր Գյոզալյանը վնասվածք ուներ: Մենք այսօր նրան ստիպված ենք խաղադաշտ դուրս բերել: Խաղը սկսեցինք նորմալ, բայց հետո խառնվեցինք: Պայքարում, կռվում էինք, բայց պետք էր ավելի հանգիստ խաղալ: Մարտավարական առումով առաջադրանքները կատարվում է, կային դրվագներ, որ պետք է խաղի ռիթմը փոփոխել: Դա է պատճառներից մեկը:

Մեր բյուջեն թույլ չի տալիս բարձրակարգ լեգիոներ ձեռք բերել: Ես լեգիոներին դեմ չեմ, ես առաջարկում եմ սահմանափակում: 10 լեգիոների փոխարեն թող լինի 5-ը: Մեր հավաքականներն ապագայում ինչպե՞ս պետք է խաղալ: Սրանք այնպիսի հարցեր են, որոնք խորը վերլուծության կարիք ունեն: Պետք է բոլոր մասնագետները հավաքվեն ու այս հարցին լուծում տան: Առավել ևս, երբ «Փյունիկն» ու «Բանանցն» ունեն մարզաբազաներ: Գրեթե բոլոր երկրներում լեգիոներների սահմանափակում կա: Պետք է շատ լուրջ մտածել այդ հարցի շուրջ: Պետք է լինեն փորձառու լեգիոներներ և հայ ֆուտբոլիստներ: Այդ համադրումը կբերի աճի:

Խաղավերջում խնդիր եղավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի հետ: Ամբողջ խաղի ընթացքում ես շատ հանգիստ հուշումներ էի կատարում իմ թիմի ֆուտբոլիստներին: Ես մի արտահայտություն լսեցի Տալալաևի կողմից հնչեցրած, որ նա կոչ էր անում ջարդել իմ թիմի 10 և 2 համարի խաղաշապիկով հանդես եկող ֆուտբոլիստների ոտքերը: Սա առնվազն անշնորք արտահայտություն է: Ես ինձ թույլ չեմ տալիս հակառակորդի ֆուտբոլիստին ինչ-որ բան ասել, առավել ևս ասել, որ ոտք ջարդեն: Ըստ իս` դա «խուժանություն» է»,- նշել է Նազարյանը:

armsport.am