Համացանցի աստղ Դեն Բիլզերյանը Հայաստան է գալիս
Advertisement 1000 x 90

Համացանցի աստղ Դեն Բիլզերյանը Հայաստան է գալիս

Համացանցի աստղ, ծագումով հայ ամերիկացի վենչուրային ներդրող, դերասան, պրոֆեսիոնալ պոկերի «արքա» Դեն Բիլզերյանը Հայաստան է գալիս:

Այս մասին նա տեղեկացրել է Twitterի իր պաշտոնական էջում։ «Մեկնում եմ Հայաստան, հետո՝ Թաիլանդ»,- գրել է Բիլզերյանը: Այցի այլ մանրամասներ հայտնի չեն:

Պրոֆեսիոնալ պոկերում Դեն Բիլզերյանի առաջին մեծ հաջողությունը եղել է 2009թ.-ին՝ Պոկերի միջազգային մրցախաղին։ Նա հայտնվել է այդ մրցախաղին նվիրված հեռուստատեսային շոուի 6 դրվագներում։ Դեն Բիլզերյան համարվում է Victory Poker-ի հիմնադիրներից մեկը: Նա իրեն անվանում է «պոկերի Բիլ Գեյթս»: Պոկեր խաղալով Բիլզերյանը 50 մլն դոլար է վաստակել:

«Instagram»-ում հայազգի միլիոնատիրոջ հետևորդների թիվն անցնում է 10-ը միլիոնը: