«Պոկերի արքա» ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիզլերյանը սեփական ինքնաթիռով ժամանեց Երևան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Պոկերի արքա» ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիզլերյանը սեփական ինքնաթիռով ժամանեց Երևան. life.tert.am

Tert.amLife-ը գրում է. «Պոկերի արքա», դերասան և Ինստագրամի աստղ համարվող ամերիկահայ Դեն Բիզլերյանը ժամանեց Երևան։ Նա Հայաստան է եկել օգոստոսի 27-ի լուսադեմին` ժամը 5-ի սահմաններում, իր մասնավոր ինքնաթիռով։ Աստղը ժամանեց «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահով։  Tert.am Life-ը եղել է օդանավակայանում և ներկայացրել է այցի մանրամասները, լուսանկարներ և տեսանյութ։

Չնայած Դենը միշտ աչքի է ընկնում շքեղ ապրելակերպով, Երևան էլ ժամանել է սեփական ինքնաթիռով, Երևանում իր համար ճոխ ընդունելության նախապայման, ինչպես երևում է, չէր սահմանել։ Օդանավակայանում նրան չէին սպասում թանկարժեք մեքենաներ, ինչպես սովորաբար լինում է հայտնի մարդկանց ժամանման դեպքում։ Դենին առանձին մեքենա չէր սպասարկում: Մուտքի մոտ նրան և իր թիմի անդամներին էր սպասում Mercedes-Benz Sprinter մեքենա: