Արմեն Աշոտյան. «Աշխարհի ամենաայցելվող թանգարաններից մեկում նման ցուցադրության կազմակերպումը կարելի է դասել տարվա ամենախոշոր և կարևոր միջոցառումների շարքին»
Advertisement 1000 x 90

Արմեն Աշոտյան. «Աշխարհի ամենաայցելվող թանգարաններից մեկում նման ցուցադրության կազմակերպումը կարելի է դասել տարվա ամենախոշոր և կարևոր միջոցառումների շարքին»

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան հրապարակումը. Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքի METROPOLITAN աշխարհահռչակ թանգարանում տեղի կունենա ARMENIA! ցուցահանդեսի բացումը:

Այն նվիրված է լինելու հայկական քաղաքակրթությանը, Հայաստանի մշակույթին և պատմությանը: Ցուցահանդեսի համար տրամադրվելու են թանգարանի հիմնական ցուցասրահները, շուրջ 140 ցուցանմուշներ ներկայացված են Մայր Աթոռից, Մատենադարանից, Հայաստանի պատմության թանգարանից, Կիլիկիայի Հայոց Կաթողկոսարանից, Երուսաղեմի պատրիարքարանից և Վենետիկի Մխիթարյան միաբանությունից:

Աշխարհի ամենաայցելվող թանգարաններից մեկում նման ցուցադրության կազմակերպումը կարելի է դասել տարվա ամենախոշոր և կարևոր միջոցառումների շարքին:

Ցուցադրության իրականացման հիմնական միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն, այլ ամերիկահայ բարերարներից, ինչպես նաև այլ աղբյուրներից:

Նման աննախադեպ ցուցահանդեսի կազմակերպման գաղափարն առաջ է եկել դեռևս 2014 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում, իսկ նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2015 թվականից:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը: