pakagits.blogspot.com-ը գրում է.
Ուրբաթ օրը մեր բլոգում ներկայացվեց տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալած ակտիվիստներից Սամսոն Թանթուշյանը դատապարտվել է 8.6 տարվա ազատազրկման՝ մանկապղծության համար:
Մեր այս հրապարակումից հետո եղան կարծիքներ, որ տեղեկատվությունը չիհամապատասխանում իրականությանը և նպատակը ակտիվիստների բարիանունը սևացնելն է:
Այս խոսակցությունների վերջը տալու համարհրապարակում ենք լուսանկար 1in .am լրատվականից, որից պարզ էդառնում, որ մանկապիղծ Թանթուշյանի դատական գործի մասինհրապարակում եղել է դեռևս 2017 թվականին: Այս փաստից հետո կարծումենք կդադարեն այս խոսակցությունները:
Մեր հրապարակումից հետո քաղաքացիական կոչվող հասարակության շատ անդամներ փորձեցին ներկայացնել, թե սա կազմակերպված պրովոկացիա է ևՔոչարյանի թիմի կողմից մանկապիղծ Թանթուշյանը ներդրվել է ակտիվիստների մեջ, որպեսզի հետագայում անվանարկեն նրանց: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անգամ իր գրառումնեից մեկում «գտել» էր Քոչարյանի թիմի ագենտին:
Այս տեսակետը ևս որևէ քննադատության չի դիմանում: Նախ պարզվեց, որ Սաֆարյանի գտած ագենտը Քաղաքացիական պայամանգիր կուսակցության անդամ Էդգար Շաբոյան է (ֆեյսբուքի լինկը այստեղ): Շաբոյանը մտերիմ հարաբերություններ ունի Դավիթ Սանասարյանի օգնական Կարո Ղուկասյանի, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդ Արթուր (Ամիգո) Ղուկասյանի և Սփյուռքի նախարարի վարորդ Տիգրան Մազմանյանի հետ:
Եվ եթե հավատանք Ստյոպա Սաֆարյանին, ապա կստացվի, որ Քոչարյանի ագենտը հենց Քաղաքացիական պայամանագիր կուսակցությունից է:
Ամբողջությամբ՝ pakagits.blogspot.com