Ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանն այս պահին ճաշում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի հետ։ Նրանք Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում են։
Դրանից հետո Դենն իր գեղեցկուհի ուղեկցորդ Սայլեն Մեդեյրոսի հետ կուղևորվի Սևան, որտեղ սերֆինգ ու լող է նախատեսված։
Երեկոյան նա կընթրի Սամվել Ալեքսանյանին պատկանող ռեստորանում։
ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նա մասնավոր անձ է և պաշտոնական հանդիպումներ չի ունենալու։