Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ ենք կորցրել…
Կարդում եմ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը, թե ինչ լավ է, որ հիմա ունենք Հյուսիսային պողոտա… Գրում է․ «Մինչև Պողոտան կառուցելն այդ հատվածում մի իսկական լաբիրինթոս էր՝ փոքր-մոքր տնակներով, ծուռտիկ-մուռտիկ փողոցներով։ Իսկ հիմա Երևանի թիվ մեկ հանրային տարածքն է»…
Ուզում եմ հասկանալ՝ այս մարդը մի՞թե չի գիտակցում, որ շատ լավ է, երբ հին քաղաքի կենտրոնում «իսկական լաբիրինթոս է՝ փոքր-մոքր տնակներով, ծուռտիկ-մուռտիկ փողոցներով»… Ողջ աշխարհում նման միջավայրը պահպանում ու փայփայում են… Որովհետև դա զբոսաշրջիկ է բերում, փող է բերում… Էս ի՞նչ եք ասում… Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե Ռոբերտ Քոչարյանի պատճառով ինչ ենք կորցրել…»: