Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետը առավոտից փողոցներում պտտվում ու կոնկրետ խնդրի մասին փորձումա ժողովրդից տեղեկություն ստանա, բայց կողքից նայողների համար մեր երկիրը իդեալական երկիրա, որը չունի ոչ մի խնդիր, ծառերի վրա դոլարներ են աճում, կյանքը ուրախ, ապրուստն էլ ձրի։
Մի հատ փոքրիկ խնդիր կա ՝ վարչապետի հետ լուսանկարվելը, դա էլ ընթացքում լուծվումա՝ պարոն վարչապետ կարանք նկարվենք, կախարդական արտահայտությամբ։
Երկրի ղեկավարը եկելա ձեր մոտ կոնկրետ խնդիր լսելու ու ծանոթանալու համար, նախկինում բողոքում էիք, որ ուշադրություն չէին դարձնում, սենյակներից դուրս չէին գալիս, հիմա էլ դուրսա եկել, բայց ոչ մի լուրջ հարցով ոչ մեկ չի մոտենում, բայց վաղը մյուս օր էլի բողոքելու եք, որ ոչ մի բան չի փոխվում»։