Կանադայի Օնտարիո նահանգի բնակչուհին կյանքում առաջին անգամ բիկինի է հագել այն բանից հետո, երբ նիհարել է 100 կգ-ով։
Նշվում է, որ Մելորի Բյութները մանկուց տառապում է ավելորդ քաշով։ 2014 թվականին, երբ նրա քաշը հասել է 180 կգ-ի, կինը որոշել է դիմել վիրաբուժական միջամտության։ Ավելորդ զանգվածներից ազատվելուց հետո նրա քաշը հասել է 80 կգ-ի։
Այժմ 29-ամյա կանադուհուն, ով դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի, առաջին անգամ հաջողվել է լողազգեստ փորձել։ «Վերջապես ես զգում եմ, որ իմ ներքին վիճակը համապատասխանում է իմ արտաքինին»,- ասել է Բյութները։ Նա այցելում է մարզասրահ և պահպանում առողջ սննդակարգ՝ ձեռք բերված կազմվածքը չկորցնելու համար։ Այս մասին գրում է Daily Mail-ը։