Ո՞վ է նա. Բիլզերյանի շքեղ սևահերն ապշել է Հայաստանում. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ո՞վ է նա. Բիլզերյանի շքեղ սևահերն ապշել է Հայաստանում. armeniasputnik.am

Ամերիկահայ միլիոնատեր, պոկերի ու սոցիալական ցանցերի աստղ Դեն Բիլզերյանն իր հետ Հայաստան է բերել ընկերուհիներից մեկին` Սայլեն Մեդեյրոսին։

Նա արդեն հասցրել է Instagram-ում հրապարակել Դենի հետ ուղևորության լուսանկարները։ Մի քանի սթորիզ է հրապարակել Հայաստանի ճանապարհին ու Հանրապետության հրապարակից։ Տեսանյութերից մեկում երևում է` ինչպես է նա ճանապարհն անցում, ու վարորդները զիջում են աղջկան։ Սայլենը հիացած բացականչում է. «Գեղեցիկ Հայաստան»։

Դատելով մոդելի միկրոբլոգից` Դենը հենց այնպես չի ընտրել նրան։ Գեղեցկուհին ավելի քան 2 միլիոն բաժանորդ ու մի քանի հարյուր հրապարակած լուսանկար։ Լուսանկարների մեծ մասում նա բիկինիով ու բաց զգեստով է։ Դժվար է չնկատել` Սայլենը որքան նման է ամերիկահայ մոդել Քիմ Քարդաշյանին։

Armeniasputnik.am