Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը և գնահատականը
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը և գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի առաջնության երրորդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը  կատարել է 3 հարված, որոնցից մեկից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը: Մխիթարյանի 50 փոխանցումներից թիմակիցներին հասել է 82 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը թույլ է տվել 4 խախտում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը չի խախտել կանոնները: Արդյունքում՝ Հենրիխը ստացել է 6.2 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի խաղը (7.68):

Հիշեցնենք, որ «Արսենալի» խաղադաշտում կայացած խաղում դաշտի տերերը կամային հաղթանակ էին տարել 3:1 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:

sport.news.am