Սենատոր Ջոն Մակքեյնի նախկին խորհրդական և ընկեր Ռիք Դևիսը ներկայացրել է ամերիկացի քաղաքական գործչի հրաժեշտի ուղերձը ժողովրդին: Ուղերձի ամբողջական տեքստը հրապարակել է NBC News-ը:
«Մենք կորցնում ենք մեր վեհությունը, երբ հայրենասիրությունը շփոթում ենք վայրենի մրցակցության հետ, որը վիրավորանք, ատելություն և բռնություն է սերմանում երկրագնդի բոլոր անկյուններում: Մենք թուլացնում են այն, երբ թաքնվում ենք պարիսպների հետևում, փոխանակ քանդելու դրանք, երբ կասկածում ենք մեր իդեալների ուժին և դրանց չենք վստահում լինելու փոփոխությունների այն մեծ ուժը, որը նրանք միշտ եղել են»,- ասված է նամակում: Սենատորն ամերիկացիներին հորդորել Է չհուսահատվել այն դժվարությունների պատճառով, որոնք ծառանում են երկրի առջև, և հավատալ ԱՄՆ-ի մեծ ապագային: Մակքեյնն ուղերձում նշել է, որ ցավում է կատարած սխալների համար, սակայն հուսով է, որ երկրի հանդեպ իր սերը կգերազանցի դրանց:
Քաղաքական գործիչը հավելել է, որ իր կյանքի ոչ մի օրը չէր փոխի ինչ-որ մեկի այլ կյանքի լավագույն օրով: «Ամերիկացիները երբեք չեն ընկրկում: Մենք երբեք չենք հանձնվում, մենք երբեք չենք թաքնվում պատմությունից: Մենք պատմություն ենք կերտում: Մնացեք բարով, ամերիկացինե՛ր, թո՛ղ աստված օրհնի ձեզ և թո՛ղ աստված օրհնի Ամերիկան»,- նշված է ուղերձում: